4938 դիտում
17:06 02-06-2017
Խաղաղության ճանապարհը Կովկասյան ինտեգրացիան է. Աշոտ Մանուչարյան
ԵԱՀԿ Մինսկի խումբը իրեն դրել է բարի քեռու տեղ ու ուզում է իրար հետ կռվող երեխաներին բաժանել, բայց իրականում այս պատկերը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Չի հարելի հույսը դնել միջազգային կազմակերությունների վրա՝ հուսալով, որ նրանք պիտի խաղաղություն սերմանեն»,- նշեց բանախոսը՝ հավելելով՝ միջազգային կազմակերպություններն առիթը բաց չեն թողել Ադրբեջանին հայկական կողմի դեմ սրելու համար։
Նրա կարծիքով՝ միջազգային դիտորդների թիվը յոթով ավելացնելու մասին Երևանի և Բաքվի հետ միջնորդների պայմանավորվածությունից որևէ սպասում չպետք է ունենալ:
Աշոտ Մանուչարյանի գնահատմամբ՝ ԵԱՀԿ-ն մեկ տարի առաջ պատերազմի հրահրողներից մեկն էր։ «Եթե դուք գրում եք «օկուպացված տարածքներ», Սարսանգի մասին և այլն, դուք օրինական իրավունք եք տալիս այդ կողմին պատերազմով «վերադարձնել» այդ տարածքները»,- ասաց նա։
Իսկ թե այդ դեպքում, ըստ նրա, որն է խաղաղության ճանապարհը, Մանուչարյանը նշեց, որ այդ ճանապարհը Կովկասյան ինտեգրացիան է։
Նմանատիպ նյութեր
2010 դիտում
12:50 30-01-2021
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում նկարահանվել է նոր կովկասյան հովազ
3444 դիտում
17:52 18-11-2021
Փաշինյանը Հայաստանի առաջնահերթություններից է համարում եվրասիական ինտեգրացիան
Այս բաժնից
697 դիտում
10:50 19-01-2025
Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ իր երդմնակալությանը
919 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում