211652_close_icon

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին ցանկանում են առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի

views-count6017 դիտում article-date 10:34 17-06-2018
Նորվեգացի պատգամավոր Գրյունդե Ալմելանդը Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Լեոպոլդո Լոպեսի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այդ մասին հայտնել է Pitazo պարբերականը։ Նորվեգացի պատգամավորի խոսքով՝ ազատության հանդեպ Լոպեսի նվիրվածությունն ու հավատարմությունը բերեց Վենեսուելայի իշխանական ռեժիմի և միլիոնավոր վենեսուելացիների միջև ծանր պայքարի։ Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ևս ցանկանում են առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Կորեական թերակղզում երկար սպասված ապամիջուկայնացման համաձայնագրին հասնելու ջանքերի համար։

Նմանատիպ նյութեր