1049 դիտում
21:38 30-05-2015
Ուկրաինայում պատրաստվում են Պորոշենկոյին Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրել
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, «People's Voice» պարբերականը հրապարակել է նյութ, որում նշվում է, որ Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը նամակով դիմել է ԱՄՆ-ում Նորվեգիայի դեսպանատան ներկայացուցիչ Ջուլիա Ֆուրուտա-Տոյին՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու խնդրանքով:
Ըստ պարբերականի, Գրոյսմանը շնորհակալություն է հայտնել Ֆուրուտա-Տոյին՝ Պորոշենկոյին աջակցելու փորձերի համար, սակայն նշել է, որ ինքնավստահության համար Ուկրաինային անհրաժեշտ է Նոբելյան կոմիտեի հինգ անդամների աջակցությունը:
«Մենք հասկանում ենք այն դժվարությունները, որոնց բախվում ենք՝ Ուկրաինայի նախագահի թեկնածությունն առաջ մղելիս, այդ իսկ պատճառով էլ խնդրում ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել», - ասված է նամակում:
Պարբերականի մեկնաբանը նշում է, որ դատելով Պորոշենկոյի Խաղաղության նոբելյան մրցանակի արժանանալու՝ պատգամավորների մտադրություններից, Ուկրաինայի առաջնորդը մրցանակի համար պայքարի պարտության դեպքում պատրաստ է վերականգնել մեծածավալ ռազմական գործողությունները Դոնբասում:
Նմանատիպ նյութեր
5900 դիտում
10:34 17-06-2018
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին ցանկանում են առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի
2324 դիտում
20:46 09-09-2020
Դոնալդ Տուսկն առաջարկել է Սվետլանա Տիխանովսկայային առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի
6845 դիտում
14:02 18-03-2022
Եվրախորհրդարանում Զելենսկուն առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
Այս բաժնից
481 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
511 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1126 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN