4986 դիտում
08:47 20-06-2018
Հայաստանին նվիրված գիտաժողով՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում․ «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում հունիսի 26-ին տեղի կունենա Հայաստանի պատմությանը նվիրված գիտաժողով:
Գիտաժողովն անցնելու է Վարդանանց օրեր ամենամյա դասախոսությունների շրջանակում, [url=https://www.amerikayidzayn.com/a/4445905.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին պատմում է միջոցառման կազմակերպիչ, Կոնգրեսի գրադարանի աշխատակից Լեվոն Ավդոյանը: Նրա խոսքով, գիտաժողովի նպատակն է ընդլայնել Հայաստանի մասին պատկերացումները.
«Շատերի համար Հայաստանի մասին տեղեկությունը սահմանափակվում է 3-4 փաստով՝ քրիստոնյա երկիր, ցեղասպանություն վերապրած ժողովուրդ»:
Ժամանակն է ընդլայնել սահմանները և լայն հանրությանը ներկայացնել Հայաստանի բազմերանգ հարստությունը, համոզված է Լևոն Ավդոյանը: Կոնգրեսի գրադարանում ամբողջ աշխարհից ժամանած հայագետներ և պատմաբաններ ներկայացնելու են հայ մշակույթի, պատմության, տնտեսության և նույնիսկ սպորտի զարգացման պատմությունը Կիլիկիո թագավորությունից մինչև մեր օրերը.
«Սա հայկական մշակույթի և պատմության խճանկարն է լինելու»:
Գիտաժողովին մասնակցելու են գիտնականներ ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Կանադայից, Չեխիայից:
«Կարևոր է նաև, որ մասնակիցների թվում են փայլուն մասնագետներ Հայաստանից»:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը պատմելու է Հայաստանում սամիզդատի զարգացման մասին, իսկ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը կներկայացնի համահայկական թվային գրադարանի ստեղծման աշխատանքը:
«Այս փառատոնի դրական հետևանքները լինելու են տևական»:
Գիտաժողովի հաջորդ օրը Վաշինգտոնի Ազգային պուրակում սկսվելու է Սմիթսոնյան հաստատության մեծ փառատոնը, որն այս անգամ նվիրված է Հայաստանին և Կատալոնիային: Երկու շաբաթ անընդմեջ Միացյալ Նահանգների մայրաքաղաքի սրտում տասնյակ տաղավարներում և բեմահարթակներում ներկայացվելու է հայկական մշակույթն ու ավանդույթները, մատուցվելու են հայկական ուտեստներ և հնչելու է հայկական երաժշտություն:
Նմանատիպ նյութեր
5535 դիտում
08:43 27-06-2018
Հայկական գիտաժողով ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում. «Ամերիկայի ձայն»
7341 դիտում
09:59 02-09-2017
Հայի ինքնության պահպանման գաղտնիքը քննարկվել է Կոնգրեսի գրադարանում. «Ամերիկայի ձայն»
2294 դիտում
09:01 02-07-2021
ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը կքննարկի Հայաստանին 50 միլիոն դոլարի օգնության առաջարկը․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը