5642 դիտում
09:02 20-06-2018
ԱՄՆ-ը դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդից․ ԵՄ-ն և ՄԱԿ-ը մտահոգված են․ Deutsche Welle
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկո Մոգերինին մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու որոշման առթիվ: Այս մասին ասվում է եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի, հունիսի 19-ին: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/евросоюз-и-оон-сожалеют-о-выходе-сша-из-совета-по-правам-человека/a-44301873]Deutsche Welle[/url]-ն։
«Միացյալ Նահանգները միշտ առաջամարտիկ է եղել աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում», - ասել է Մոգերինին: Խորհրդից հեռանալու մասին ԱՄՆ-ի որոշումը «թուլացնում է ԱՄՆ-ի դիրքը որպես ժողովրդավարության կողմնակից և պաշտպան»: Եվրոպական դիվանագիտության ղեկավարը ընդգծել է նաև խորհրդում ԱՄՆ-ի կարգավիճակը որպես Եվրոպայի խորհրդի երկարաժամկետ գործընկերոջ:
Եվրամիությունը մտադիր է շարունակել պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և չի բացառում համատեղ գործողությունների հնարավորությունը Միացյալ Նահանգների հետ: Միևնույն ժամանակ ԵՄ-ն կիսում է խորհրդի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը,- հայտարարել է Մոգերինին:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ափսոսանք է հայտնել Միացյալ Նահանգների որոշման կապակցությամբ: «ՄԱԿ-ի մարդու իրավունքների կառույցը կարևոր դեր է խաղում ողջ աշխարհում», - ասել է Գուտերեշը:
Նշենք, որ երեկ՝ երեքշաբթի օրը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Որոշման գլխավոր պատճառներից մեկը «Իսրայելի նկատմամբ քրոնիկ կողմնակալությունն է»,- ասել է Հեյլին: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն «երջանիկ կլինի կրկին միանալ» խորհրդին, եթե այն բարեփոխվի: 2017 թվականին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը կոչ էր արել մի շարք փոփոխություններ կատարել Խորհրդի գործունեության մեջ:
Նմանատիպ նյութեր
5085 դիտում
10:11 11-10-2018
ԵԽ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպությունից Ռուսաստանի դուրս գալը․ Deutsche Welle
2717 դիտում
10:47 12-08-2022
Էստոնիան և Լատվիան դուրս եկան Չինաստանի հետ համագործակցության «17+1» ձևաչափից. Deutsche Welle
1657 դիտում
09:49 17-08-2022
Լվովում կքննարկվեն Ուկրաինայի պատերազմից դուրս գալու դիվանագիտական ուղիները. Deutsche Welle
Այս բաժնից
1063 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
922 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1339 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է