211652_close_icon
views-count9873 դիտում article-date 11:21 21-06-2018

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պարզաբանում է

Հարգելի գործընկերներ, ի պատասխան և ի հստակեցումն մամուլում տարածված ոչ ստույգ տեղեկատվության, ճշգրտում ենք՝ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, չի սովորում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Սույնի մասին տեղեկատվություն տարածած ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը արդեն իսկ ուղղել է իր հայտարարությունը, սակայն սխալ տեղեկատվության հետագա տարածումը կանխելու համար հարկ համարեցինք արձագանքել: Ստորև նախարարության պաշտոնական հրապարակումն է, որտեղ նշվում է, որ Նվեր Ծառուկյանը սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում: [b]ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր