Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը սպառնացել է հրաժարական տալ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը երկրի վարչապետ Թերեզա Մեյին սպառնացել է հրաժարական տալ, եթե նախարարությանը լրացուցիչ ֆինանսավորում չհատկացվի:
Ուիլյամսոնը առաջիկա 10 տարվա համար իր գերատեսչության համար պահանջել է լրացուցիչ 20 մլրդ ֆունտ: Նա հայտարարել է, որ հակառակ դեպքում պահպանողական պատգամավորները չեն աջակցի կառավարության բյուջեի նախագիծը: Իսկ դա, նրա խոսքերով, կարող է հանգեցնել վարչապետի հանդեպ անվստահության քվեի, որին կհաջորդի Մեյի հրաժարականը:
Ուիլյամսոնի նախորդ փորձը՝ ՊՆ-ի համար լրացուցիչ ֆինանսավորում պահանջել, տապալվել էր: Միաժամանակ Մեյը քննադատության էր ենթարկել բրիտանական բանակի վիճակը: