211652_close_icon
views-count5682 դիտում article-date 09:11 27-06-2018

Քաղաքապետերի և գյուղապետերի հրաժարականների շքերթը շարունակվում է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքապետերի հրաժարականների շքերթը շարունակվում է, և այն անկասելի է: Արմավիրին, Էջմիածնին, Հրազդանին և մյուս քաղաքներին առաջիկայում կմիանան նորերը: Քաղաքապետերի և գյուղապետերի հրաժարականների պահանջով բողոքի ցույցեր են ընթանում Հայաստանի տարբեր համայնքներում, և չնայած դրանց հետևում արտաքուստ չի երևում նոր իշխանության հետքը, բայց բոլոր քաղաքապետերը հրաժարական են տալիս կարծես թե վերևից իջեցված հրահանգով: Նրանք հասկանում կամ նրանց հասկացնում են, որ դիմադրելու դեպքում կարող են գործ ունենալ ոչ թե իրենց համաքաղաքացիների բողոքի հետ, որը կարելի է արհամարհել, այլ իրավապահ մարմինների հետ: Կասկած չկա, որ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում Հայաստանի բոլոր նախկին խոշոր համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ կներկայացնեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր