211652_close_icon
views-count4944 դիտում article-date 23:56 27-06-2018

Եվրախորհրդի նախագահը կոչ է արել պատրաստվել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում վատագույն սցենարներին

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը գտնում է, որ Բրյուսելին հարկավոր է նախապատրաստվել Վաշինգտոնի հետ երկխոսության ամենավատ սցենարներին։ Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, ԵԽ նախագահի խոսքով՝ հարկավոր է հաշվի առնել աշխարհաքաղաքական ենթատեքստը Կանադայում G7 գագաթնաժողովի արդյունքներից հետո։ «Չնայած Արևմուտքի միասնականությունը պահպանելուն ուղղված մեր բոլոր ջանքերին՝ տրանսատլանտյան հարաբերությունները գտնվում են ամենամեծ ճնշման տակ հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության պատճառով»,-գրել է Տուսկը հունիսի 28-29-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի մասնակիցներին հղված նամակում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-Արևմուտք տարաձայնությունները վաղուց դուրս են եկել առևտրի սահմանափակումներից առաջացած տարաձայնությունների շրջանակներից։

Նմանատիպ նյութեր