211652_close_icon
views-count9570 դիտում article-date 21:43 17-02-2018

Ամերիկյան ծովակալը կոչ է արել պատրաստվել Չինաստանի հետ պատերազմին

Ամերիկյան ծովակալ Հարի Հարիսը, որը օրերս է նշանակվել Ավստրալիայում ԱՄՆ-ին դեսպան, կոնգրեսին կոչ է արել պատրաստվել Չինաստանի հետ պատերազմին: Հարիսը կարծիք է հայտնել, որ Վաշինգթոնը «գերադասում է չնկատել ակնհայտ սպառնալիքը՝ արհամարելով այն: Մինչդեռ Չինաստանը «անընդհատ մեծացնում է ռազմական հզորությունները» և մոտ ժամանակներս նրա բանակը Հարավ-Չինական ծովում ամերիկյանից ավելի ուժեղ է լինելու: «Ես անհանգստացած եմ, որ Չինաստանը խաթարելու է միջազգային կարգերը, որոնք հիմնված են կանոնների վրա», ասել է Հարիսը: Նա ընդգծել է, որ ներկայումս Վաշինգթոնը պետք է բոլոր ուժերը ներդնի, որպեսզի խուսափի պատերազմից, սակայն միևնույն ժամանակ պետք է պատրաստվի ռազմական հակամարտությանը: Նշենք, որ հունվարի վերջերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդները Ռուսաստանն ու Չինաստանն են, որոնք էլ սպառնում են ամերիկացիների շահերին:

Նմանատիպ նյութեր