Աշխարհի տարբեր երկրների ճանաչված ֆիզիկոսները Արցախում կքննարկեն քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի վերջին ձեռքբերումներն ու զարգացման միտումները
Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Ստեփանակերտում կկայանա միջազգային գիտաժողով «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցներ» խորագրով:
Գիտաժողովը նախաձեռնել է ճանաչված ֆիզիկոս, ֆիզիկական գիտությունների թեկնածու, Սաութհեմփթոնի համալսարանի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը:
Գիտաժողովի համակազմակերպիչներն են՝ Ռուսաստանի քվանտային կենտրոնը (Մոսկվա) և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (Երևան): Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ:
Գիտաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 50 մասնագետներ ավելի քան 10 երկրից:
Հունիսի 29-ին ժամը 9:30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա գիտաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որից հետո գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն զուգահեռ մասնախմբերում:
Ծրագրի շրջանակներում նախատեսված են նաև սեկցիոն դասընթացներ Արցախի Հանրապետության դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների համար: