211652_close_icon
views-count5975 դիտում article-date 22:15 29-06-2018

Լուիս Սուարես. Մեզ դիմագրավելու է Եվրոպայի չեմպիոնը

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը անդրադարձել է ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիայի հետ խաղին: «Պեպեն երկար տարիներ խաղացել է Մադրիդի «Ռեալում», նա աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է, սակայն այս խաղում ամեն ինչ նրա հետ հակամարտությամբ չէ որոշվում: Շատ բարդ խաղ է լինելու, մենք պետք է կոմպակտ խաղանք, մեզ դիմագրավելու է Եվրոպայի չեմպիոնը: Անհատական վարպետության հաշվին կարելի է առավելություն ստանալ, սակայն միևնույն է, սա 11 հոգու խաղ է ընդդեմ 11-ի, մենք առաջին հերթին սրանք ենք պատրաստվում», ասել է Սուարեսը: Ուրուգվայ-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 30-ին՝ Սոչիում:

Նմանատիպ նյութեր