19001 դիտում
09:37 30-06-2018
Ադրբեջանը չի պատկերացնում, թե ինչ կարող է սպասել այս իշխանություններից. բարձր լարվածության գործընթաց է. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Հակառակորդը հասկանում է, որ Հայաստանը որոշ դժվարություններ հաղթահարելու փուլում է, նոր իշխանությունները Ղարաբաղի հարցում միայն մեկ աղմկահարույց հայտարարություն են արել, և գործընթացը դեռ տեղից չի շարժվել: Ադրբեջանը չի պատկերացնում, թե ինչ կարող է սպասել այս իշխանություններից ռազմական դաշտում նման իրավիճակներում, սադրանքների կամ ռազմական գործողությունների ժամանակ: Բարձր լարվածության գործընթաց է, որը, ըստ այդ հաշվարկի կբացահայտի ՀՀ իշխանությունների մտադրությունները և իրական ամրությունը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին շրջանի հայտարարություններին և շփման գծում առկա իրավիճակին՝ ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը: Նրա կարծիքով՝ ՀՀ իշխանությունների արձագանքն այս ամենին տեսանելի կողմում համարժեք է, բայց միայն տեսանելի կողմը մեկնաբանելը քիչ է, քանի որ նման հակամարտություններում մեծածավալ անտեսանելի դիվանագիտական և ռազմական աշխատանք է տարվում:
Իր հերթին՝ ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասել է, որ երկրների ղեկավարները միմյանցից տարբերվող հռետորաբանություններ են կիրառում՝ ինչ-որ ուղերձներ փոխանցելու նպատակով: Այս տեսանկյունից Եվսեևը նմանեցնում է Փաշինյանի և Վոլոդինի հայտարարությունները, որոնք, ըստ նրա՝ Ադրբեջանին զսպելու կոչեր էին պարունակում: «Մեկ տարբերությամբ, որ ՀՀ վարչապետը, բացի այն, որ ադրբեջանական կողմին հասկացնում է, որ մերժում է իրեն Ադրբեջանի կողմից պարտադրված լարվածությունը շփման գծում, այլև պնդում է, որ ակնկալում է ավելի խաղաղ իրավիճակ շփման գծում, նաև փորձում է հայ հասարակության շրջանում առկա մտահոգությունները փարատել, որպեսզի երկրում խուճապային տրամադրություններ չառաջանան, և սկսված ներքաղաքական գործընթացները չտուժեն այս ամենի հետևանքով»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4319 դիտում
08:56 27-02-2018
ԵՄ-ն չէր պատկերացնում, թե ինչ է նշանակում Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը. «168 ժամ»
2510 դիտում
10:11 17-09-2019
Ինչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից․ «168 ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը