211652_close_icon
views-count25088 դիտում article-date 16:38 04-07-2018

Թաթուլ Շուշանյանն առաջիկայում կներկայացնի իրեն հետապնդող պաշտոնատար անձանց անունները. Հայկ Ալումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Hayeli.am

«2017թ.-ի հունիսի 13-ին Ալավերդիում տեղի ունեցավ սպանություն, որի հետ կապված զարգացումներ տեղի ունեցան: Սպանվածը Կամո Փիրուզյանն էր, սպանվածի համար մեղադրանք էր առաջադրվել Վլադիմիր Դավթյանին: Մեղադրանքներ առաջադրվեց նաև գործը քննող քննիչին: Թաթուլ Շուշանյանը, լինելով Լոռու քննչական վարչության պետը, նրան մեղադրում են, որ ինքը իր պաշտոնն օգատգործել է, որ գործի հանգամանքները չբացահայտվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն Ալավերդիում տեղի ունեցած սպանությունից մանրամասներ ներկայացրեց փաստաբան Հայկ Ալումյանը: Սպանության վերաբերյալ հետագայում դատախազությունը եկավ այն եզրահանգման, որ եղել է պատվերով սպանություն: Փաստաբանի խոսքով՝ Թաթուլ Շուշանյանը սկզբից և մինչև հիմա պնդում է, որ նա նման քայլեր չի ձեռնարկել: Խոսելով գործի ընթացքից՝ Ալումյանն ասաց. « Խաբանման միջոցի կիրառման առումով ՀՀ-ում շարունակվում է հին ավանդույթը: Շուշանյանին այս տարի մայիսի 30-ին առաջին ատյանի դատարանը գրավով ազատ արձակեց: Դատարանը գտավ, որ քննության խոչընդոտելու հավանականությունն այլևս գոյություն չունի և խաբանման միջոցը փոխվեց: Մանրամասներն՝ [url=http://hayeli.am/article/1099618]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր