6487 դիտում
21:10 04-07-2018
ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակված Գորիսում տարբեր միջոցառումներ կկազմակերպվեն
Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի հանդիսավոր բացման արարողությունը և մեկնարկի միջոցառումները տեղի կունենան հուլիսի 7-ին և 8-ին։
Բացման ծրագրի շրջանակում կանցկացվեն «Զանգեր» հուշարձանի, սրճարան-գրադարանի, Սերո Խանզադյանի թանգարանի բացման, «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» տիտղոսի հանդիսավոր փոխանցման արարողությունները, հանդիպում ԱՊՀ գրողների հետ, Երևանի ջազ նվագախմբի համերգը, իսկ ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգը կնշանավորվի Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակած «Գորիս 2018. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հիմնի առաջին կատարմամբ:
Կանցկացվեն «Թթի», «Գորիսի օր» և ԱՊՀ երկրների «Դի-ջեյ Ֆեսթ» («DJ fest») փառատոները, «Արթ Էքսպո» («Art Expo»)՝ ժամանակակից արվեստի, արհեստագործության և ձեռարվեստի ցուցադրություն-տոնավաճառը՝ «Հին Գորիս» ալբոմի շնորհանդեսով և հաճելի անակնկալներով:
Ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ԱՊՀ երկրների պաշտոնական և ստեղծագործական պատվիրակություններ:
«Մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի նպատակն է` նպաստել ԱՊՀ երկրներում ապակենտրոնացման քաղաքականությանը, մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը և ընտրված քաղաքների մշակութային, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:
«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգի համաձայն, ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են հռչակվում երկրի մայրաքաղաք չհանդիսացող քաղաքները՝ տվյալ երկրի առաջարկով:
Հայաստանի Հանրապետությունը դեռ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին ԱՊՀ գործադիր կոմիտեին էր ներկայացրել առաջարկություն՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ, որը համապատասխան ընթացակարգ անցնելով, 2017-ի հոկտեմբերի 11-ին, ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ հաստատվել էր:
Նմանատիպ նյութեր
5293 դիտում
14:02 07-04-2017
Գորիսը հռչակվել է 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
8159 դիտում
18:28 25-04-2017
Մայիսի 8-ին, 9-ին և 28-ին մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար