12166 դիտում
22:12 04-07-2018
Արմավիրի մարզպետի մոտ քննարկվել է Եղեգնուտ և Արշալույս համայնքներում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հարցը
Ելնելով Եղեգնուտ և Արշալույս համայնքներում վերջին շրջանում համայնքապետերի դեմ իրականացվող բողոքի տևական ակցիաներից և ներհամայնքային դժգոհություններից՝ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը երեկ
հանդիպում է ունեցել տվյալ համայնքների ղեկավարների հետ:
Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնակչության կողմից արտահայտած դժգոհությունների դրդապատճառները, համայնքներում ստեղծված լարված իրավիճակն ու դրա լուծման հնարավոր ուղիները:
Կարևորելով համայնքներում կյանքի բնականոն ռիթմին վերադառնալու անհրաժեշտությունը և համայնքապետարանների գործունեության արդյունավետ կազմակերպումը՝ մարզպետը կոչ է արել համապատասխան համայնքների ղեկավարներին՝ օրինականության շրջանակում միջոցներ ձեռք առնել ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար:
Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանը մարզպետ Գագիկ Միրիջանյանին այսօր ներկայացրած գրությամբ հայտնել է, որ միչև օգոստոսի 13-ը կգտնվի արձակուրդում, իսկ վերադառնալու հաջորդ օրը՝ օգոստոսի 14-ին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով սահմանված կարգով համայնքի ավագանուն կներկայացնի իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին առաջարկ:
Եղեգնուտ համայնքի ղեկավարն էլ մարզպետին այսօր տեղեկացրել է, որ սեփական դիմումի համաձայն իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը քննարկվել է երեկ հրավիրված ավագանու արտահերթ նիստում, և ավագանին հարցին դեմ է քվեարկել:
Համայնքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Գագիկ Միրիջանյանը համայնքի ավագանուն առաջարկել է իր գործառույթներն իրականացնել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կազմելով համապատասխան արձանագրություն:
Նմանատիպ նյութեր
7645 դիտում
17:38 25-04-2018
Վազգեն Մանուկյանը ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ճանապարհային քարտեզ է առաջակել
5215 դիտում
14:08 17-06-2018
Իրավիճակի հանգուցալուծման 3 հնարավոր տարբերակ կա. Արմավիրի մարզպետն ու Էջմիածնի քաղաքապետը հանդիպել են. Tert.am
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»