211652_close_icon
views-count91575 դիտում article-date 11:51 05-07-2018

Մահվան ելքով վրաերթ Գյումրիում. վարորդը Mercedes Vito-ով վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ կատարող 54–ամյա քաղաքացուն. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում. Ժամը 10:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու 157 շենքի դիմաց Mercedes Vito մակնիշի AՏH 011 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, 54-ամյա Հովհաննես Տատոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը, ով, ըստ տեղեկությունների, Վրաստանի քաղաքացի է, փախուստի չի դիմել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Այս պասհին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը նշված փողոցում իր գործընկերների հետ դիտահորերի մաքրման աշխատանքներ է կատարելիս եղել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր