4044 դիտում
21:32 06-07-2018
Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ գյուղնախարար Արթուր Խաչատրյանին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին և նրա տեղակալ Ռոբերտ Մակարյանին:
Ողջունելով հյուրերին Արցախ կատարած առաջին պաշտոնական այցի կապակցությամբ՝ պետնախարարը հույս է հայտնել, որ այն նոր սկիզբ կդառնա երկու նախարարությունների միջև ձևավորված սերտ կապերի ամրապնդման համար: Գ. Մարտիրոսյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին ունեցած ձեռքբերումներն ու խնդիրները՝ նշելով, որ այն Արցախի տնտեսության զարգացման առաջնահերթ ճյուղերից մեկն է հանդիսանում: «Գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք չօգտագործված մեծ ներուժ, որի լիարժեք իրացման համար մշակել ենք զարգացման հայեցակարգ: Այն շուտով կընդունվի և այդ բնագավառում կդառնա պետական հետագա քաղաքականության համար ուղենշային փաստաթուղթ»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը նշել է, որ արդեն հասցրել են արցախցի գործընկերների հետ քննարկել համագործակցության ծրագրերի շրջանակը: Նրա խոսքով՝ ոչ միայն շարունակվում են նախկինում սկսված ծրագրերը, այլև քայլեր են ձեռնարկվում համագործակցությունն ընդլայնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել կադրերի շարունակական վերապատրաստման, ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման, հակակարկտային կայանների արդյունավետության բարձրացման և այլ հարցերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Նմանատիպ նյութեր
1282 դիտում
14:09 25-06-2014
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը Արցախում հանդիպել է ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանին
4101 դիտում
16:48 09-07-2018
Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը
4274 դիտում
22:06 13-09-2018
Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին
Այս բաժնից
502 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
583 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան