211652_close_icon
views-count4743 դիտում article-date 11:33 08-07-2018

Վաշինգտոնն առայժմ մտադիր չէ մեղմել Փհենյանի դեմ կիրառվող սահմանափակումները. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ-ն գտնում է, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում կա առաջընթաց, սակայն իրենք դեռևս մտադիր չեն Փհենյանի դեմ կիրառվող պատժամիջոցները մեղմել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն՝ Տոկիոյում Ճապոնիայի և Հարավային Կորեայի ԱԳ նախարարների հետ անցկացրած եռակողմ հանդիպումից հետո։ «Հաջողվել է առաջընթաց արձանագրել։ Հյուսիսային Կորեա այցի ժամանակ մենք մտադիր էինք զարգացնել պայմանավորվածությունները, ինչը մեզ հաջողվեց»,-ասել է Փոմփեոն։ Միևնույն ժամանակ Հյս. Կորեան խորը ափսոսանք է հայտնել բանակցություններում ԱՄՆ-ի որդեգրած դիրքորոշման առնչությամբ։ Հյուսիսկորեական պետությունը նախազգուշացրել է, որ ապամիջուկայնացման հասնելու ամերիկացիների ձգտումը այդ դիրքորոշմամբ կարող է չիրականանալ։

Նմանատիպ նյութեր