211652_close_icon
views-count8988 դիտում article-date 11:42 10-07-2018

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն. կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 10-ից Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի և դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Բագրևանդի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 2-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին, իսկ Ձորաղբյուրի ճանապարհի վրա 1-ին գոտին կառանձնացվի միայն դեպի աջ երթևեկելու համար: Հետիոտնային երթևեկության բարելավման նպատակով վերոնշյալ խաչմերուկում կկազմակերպվի նաև արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր