211652_close_icon
views-count3148 դիտում article-date 19:11 12-07-2018

Շտապօգնության կանչերի թիվը զգալիորեն ավելացել է

Վերջին օրերին Հայաստանում առկա բարձր ջերմաստիճանով պայմանավորված շտապ բժշկական օգնություն ծառայության կանչերի թիվը զգալիորեն ավելացել է: «[url=https://armenpress.am/arm/news/940671.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: «Եթե սովորական օրերին ստանում էինք մոտ 650 զանգ, ապա այս շոգ եղանակով պայմանավորված կանչերի թիվն ավելացել է, այժմ մինչև 730 կանչ ենք ստանում: Ավելացել է հիվանդանոցներ տեղափոխոխելու թիվը: Եթե նախկինում կանչերի մոտ 18-20 տոկոսի դեպքում էր լինում հիվանդանոցի տեղափոխում, ապա հիմա՝ 22 տոկոս »,-ասաց Թագուհի Ստեփանյանը: Կանչերը պայմանավորված են սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդություններով, բարձր ջերմությամբ, աղեստամոքսային խնդիրներով: Թագուհի Ստեփանյանը նշեց, որ կանչերը վերաբերում են և՛ մեծահասկաներին, և՛ երեխաներին:

Նմանատիպ նյութեր