3650 դիտում
21:08 12-07-2018
Ուկրաինայում շարունակվում է կարմրուկի բռնկումը. ՀՀ առողջապահությունը հորդորում է զգուշանալ
Ուկրաինայում վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է կարմրուկի ևս 1021 դեպք: Այսպիսով` դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 25 հազարը, որոնցից կեսից ավելին` շուրջ 15 հազարը, երեխաներ են: Կարմրուկի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել, որից 8-ը՝ երեխաներ:
Առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է ամառային հանգիստը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ, քանզի այս վարակի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված (առնվազն 2 դեղաչափ) պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով հնարավոր բարդությունները:
Հայաստանում 2018 թվականի փետրվար-ապրիլին արձանագրվել է կարմրուկի 17 բերովի դեպք, որոնցից 14-ը՝ չպատվաստված, իսկ 3-ը` թերի պատվաստված անձանց մոտ: Դեպքերի հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է:
Միաժամանակ, Ուկրաինայում գրանցվել է դիֆթերիայի երրորդ դեպքը` այս անգամ 15 տարեկան դեռահասի մոտ: Երեխան բուժման նպատակով ստացել է հակադիֆթերիային շիճուկ, վիճակը կայուն է: Առողջապահության պատասխանատուները տեղեկացնում են, որ Ուկրաինայում առկա է բավարար քանակի պատվաստանյութ և հակադիֆթերիային շիճուկ:
Նմանատիպ նյութեր
1042 դիտում
22:32 14-04-2020
Կորոնավիրուսի բռնկումը վտանգել է ավելի քան 117 միլիոն երեխայի պատվաստումը կարմրուկի դեմ
1288 դիտում
20:15 10-01-2024
Սոցցանցերում խաբեությամբ գումար հափշտակելու նոր եղանակ է տարածվում․ ՔԿ-ն հորդորում է զգուշանալ
Այս բաժնից
1063 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
832 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
913 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ