Կուրտուան 35 մլն եվրոյով կտեղափոխվի «Ռեալ»
«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան, որը մեկ տարի հետո ազատ գործակալ կդառնա, կարող է տեղափոխվել «Ռեալ»:
«Ռեալը» Բելգիայի հավաքականի համար կվճարի 35 մլն եվրո եւ կարող է բաց թողնել իր դարպասապահ Կեյլոր Նավասին:
Սակայն «Չելսին» Կուրտուայի համար պահանջում է նվազագույնը 50 մլն եվրո: Լոնդոնցիները արդեն մերժել են «Ռեալի» երկու առաջարկները. 30 միլիոնի չափով եւ 35 միլիոնի՝ գումարած 10 մլն եվրո պարգեւավճարներ:
Կուրտուայի վաճառքից ստացած գումարներով «Չելսին» մտադիր է ձեռք բերել «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնին: