211652_close_icon
views-count13218 դիտում article-date 09:35 14-07-2018

Սեյրան Օհանյանի շքեղ առանձնատունը չի քանդվում, շինաշխատանքներն են դադարեցվել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում գտնվող իր շքեղ առանձնատունը: Նույն տեղեկությունների համաձայն՝ դա արվում է, որպեսզի իրավապահ մարմինների համար չափելի չլինի, թե ինչ միջոցներով է կառուցվել այս դղյակը: Սակայն «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը ոչ թե քանդվում է, այլ ուղղակի դադարել է դրա կառուցապատումը: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե Վահագնի թաղամասի առանձնատներից մեկը ոչ թե իր սեփականությունն է, այլ ինքն այնտեղ վարձով է ապրում: ՀԺ-ն պարզել էր, որ այստեղ առանձնատների ամսական վարձակալության գումարը սկսվում է 3000 դոլարից: Նշենք, որ Սեյրան Օհանյանի առանձնատունը կառուցված է Փարիզի Ելիսեյան պալատի նախագծով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր