37273 դիտում
10:36 14-07-2018
Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Opel, Ford Transit, BMW և Toyota ավտոմեքենաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Հրաչյա Գևորգյանի վարած Opel մակնիշի 34 MO 130 համարանիշի, Աշտարակ քաղաքի բնակիչ, 62-ամյա Հրազդան Հարությունյաի վարած Ford Transit մակնիշի 34 VF 043 համարանիշի, Երևան քաաղքի բնակիչ, 30-ամյա Խաչատուր Մանուկյանի վարած BMW մակնիշի 34 GQ 252 համարանիշի և Վայք քաղաքի բնակիչ, 32-ամյա Մակար Եղիազարյանի վարած Toyota մակնիշի 770 TT 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում վարորդներին օգնության են հասել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Արաբո Գրիգորյանն ու Ռոման Գիրգորյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+