211652_close_icon
views-count7353 դիտում article-date 14:17 15-07-2018

Կարեն Ղազարյանը Բերդավան գյուղի բնակիչ է, որեւէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ. Աշոտ Ահարոնյան

Ադրբեջանական մամուլի տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` անդրադառնալով Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի` Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին տեղակատվությանը: «Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որեւէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ եւ 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում»:

Նմանատիպ նյութեր