5804 դիտում
18:38 16-07-2018
Խորվաթիա-Ֆրանսիա խաղն ընդհատելու համար Pussy Riot-ի անդամների դեմ գործ է հարուցվել
Pussy Riot փանք խմբի չորս անդամների դեմ վարչական իրավախախտման փաստով գործ է հարուցվել` Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման ընթացքում խաղադաշտ դուրս գալու և իրավապահ համակարգի աշխատակցի համազգեստն անօրինականորեն կրելու համար:
Կիրակի երեկոյան Pussy Riot-ի 4 անդամները Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ընթացող Ֆրանսիա-Խորվաթիա եզրափակիչ հանդիպման ժամանակ դուրս եկան խոտածածկ, ինչի հետևանքով խաղը մի քանի րոպեով ընդհատվեց:
Pussy Riot-ի անդամների պնդմամբ՝ «Միլիցիոները մտնում է խաղի մեջ» կոչվող այդ ակցիայով իրենք պահանջում էին «քաղբանտարկյալների ազատ արձակում, սոցիալական ցանցերում գրառումների և հանրահավաքներին մասնակցության պատճառով հարուցված քրեական գործերի կարճում, ինչպես նաև քաղաքական կյանքում մրցակցության վերականգնում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1877 դիտում
00:54 21-02-2014
Սոչիում Pussy Riot խմբի անդամններին ծեծի են ենթարկել. տեսանյութ
9065 դիտում
22:24 17-06-2016
Եվրո-2016. Խորվաթիա-Չեխիա խաղն ավարտվեց սկանդալով և հրաշքով. տեսանյութ
3197 դիտում
13:14 12-03-2020
Եթե քարոզարշավն ընդհատելու անհրաժեշտություն ծագի, կընդհատենք. Փաշինյան
Այս բաժնից
910 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
934 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
883 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը