Հելսինկիում ավարտվել է Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ավարտվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի դեմառդեմ հանդիպումը: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-44843903]BBC[/url]-ն։
Լրագրողների ներկայությամբ երկու նախագահները ողջույնի խոսքեր են փոխանակել։
«Մենք հնարավորություն կունենանք հաստատել մեր հարաբերությունները, մենք չկարողացանք դա անել երկու տարի», - ասել է Թրամփը:
Թրամփն ու Պուտինը բանակցությունների բաց մասն ավարտել են ձեռքսեղմամբ: Նրանք չեն պատասխանել լրագրողների հարցերին:
Փակ դռների հետևում նախագահների հանդիպումը տևել է ավելի քան 2 ժամ՝ չնայած, որ նախատեսված էր մեկուկես ժամ:
Ակնկալվում է, որ դրան կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները՝ ենթադրաբար 1 ժամ 45 րոպե տևողությամբ: Սակայն չի բացառվում, որ բանակցությունները կարող են ավելի երկար տևել:
Հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն է:
Թրանփ-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվել են միջուկային սպառազինությանը, հատուկ ծառայությունների համագործակցությանը և Չինաստանին վերաբերող հարցեր։