1714 դիտում
16:13 17-07-2018
ՏԿՏՏ նախարարությունը 2018թ. առաջին կիսամյակում ստացել է 20.000-ից ավելի դիմում և գրություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-հունիս ամիսներին մուտքագրվել է 20408 դիմում և գրություն, որոնցից 782-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 725-ը ստացվել են էլեկտրոնային փոստով:
Նույն ժամանակահատվածում նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացել է տեղեկություն ստանալու 89 հարցում:
ՀՀ ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 11 հարցում:
Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Նախարարության լիցենզավորման գործակալությունը «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 508 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 15 լիցենզիա և 549 ներդիր, փոստային կապի գործունեության 1 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 209 լիցենզիա:
2018 թ. առաջին կիսամյակում 188 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ:
Նմանատիպ նյութեր
1892 դիտում
12:21 11-04-2018
Առաջին եռամսյակում ՏԿՏՏ նախարարությունը ստացել է 10000-ից ավելի դիմում և գրություն
877 դիտում
13:24 18-04-2019
ՀՀ ՏԿՏՏ նախարարություն 2019թ. 1-ին եռամսյակում մուտքագրվել է 6500-ից ավելի դիմում-գրություն
6477 դիտում
20:41 07-02-2018
2018 թ. hունվարին Տրանսպորտի նախարարությունը ստացել է 3700-ից ավելի դիմում և գրություն
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը