211652_close_icon
views-count880 դիտում article-date 13:24 18-04-2019

ՀՀ ՏԿՏՏ նախարարություն 2019թ. 1-ին եռամսյակում մուտքագրվել է 6500-ից ավելի դիմում-գրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն 2019 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում մուտքագրվել է 6559 դիմում և գրություն, որոնցից 262-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն ստանալու 90 հարցում: Եվս 15 հարցում ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից: Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Նույն ժամանակահատվածում «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 1 լիցենզիա, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 5 լիցենզիա և 13 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 118 լիցենզիա, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 3 լիցենզիա և 3 ներդիր: Նույն ժամանակահատվածում 87 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ:

Նմանատիպ նյութեր