211652_close_icon
views-count1895 դիտում article-date 12:21 11-04-2018

Առաջին եռամսյակում ՏԿՏՏ նախարարությունը ստացել է 10000-ից ավելի դիմում և գրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-մարտ ամիսներին մուտքագրվել է 10577 դիմում և գրություն, որոնցից 366-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 345-ը ստացվել են էլեկտրոնային փոստով: Նախարարությունը նույն ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացել է տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 47 հարցում: ՀՀ ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 5 հարցում: Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Նախարարության լիցենզավորման գործակալությունը «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 391 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 7 լիցենզիա և 232 ներդիր, փոստային կապի գործունեության 1 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 106 լիցենզիա: 2018 թ. առաջին եռամսյակում 98 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ:

Նմանատիպ նյութեր