2546 դիտում
16:19 18-07-2018
Սփյուռքի նախարարն ընդունել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանին
Հուլիսի 18-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ, Ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի տնօրեն Կորյուն վարդապետ Բաղդասարյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հայրապետյանը վստահություն հայտնեց, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ համագործակցությունը առավել կսերտանա և կամրապնդվի:
Կորյուն վարդապետ Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ այս տարի լրանում են Սուրբ Հակոբեանց տպարանի 185, Ժառանգավորաց վարժարանի 170 և Արարայի ճակատամարտի 100-ամյակները, որոնց նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվելու: Դիվանապետը նաև ընդգծեց, որ պատրիարքարանի արխիվները թվայնացվում են:
Խոսելով Երուսաղեմի հայկական համայնքի մասին մասին՝ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նշեց, որ հայերն այնտեղ ապրել են դեռևս 1915-ից առաջ, սակայն մեծաթիվ են նաև ցեղասպանությունից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հաստատվածները:
Նմանատիպ նյութեր
693 դիտում
13:15 30-01-2023
Խորապես անհանգստացած ենք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի եւ հայերի դեմ բռնությունների առիթով. Վահան Հունանյան
1772 դիտում
13:20 30-01-2021
Երուսաղեմի նորանշանակ լատին պատրիարքն առաջին այցն է կատարել Երուսաղեմի Հայոց պատրիարքարան
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»