3552 դիտում
11:13 19-07-2018
Քայքայումը կանխող օրակարգի հրամայականը. ԱՄՆ դեսպանի ահազանգը․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ամերիկյան խոշոր ներդրումների մասին հայտարարելը դեռ վաղ է, հուլիսի 18-ին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ նշելով, թե ներդրողներն այժմ հետևում են գործարարների նկատմամբ կառավարության քաղաքականությանը և ոչ միայն արտերկրի գործարարների նկատմամբ: Դեսպանը հիշատակել է նաև «Լիդիանի» խնդիրը՝ ասելով, թե ներդրողները հետևում են դրա զարգացմանը: Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը բավական հստակ է և վկայում է այն մասին, որ Նահանգների համար դեռևս անորոշ է Հայաստանի նոր կառավարության տնտեսական քաղաքականությունը: Այդ քաղաքականության անորոշության մասին խոսում են նաև շատ փորձագետներ:
Միաժամանակ, օբյեկտիվորեն չափազանց բարդ է ամբողջապես կոռումպացված համակարգից արագորեն անցում կատարել որակապես այլ տնտեսական քաղաքականության, քանի դեռ չեզոքացված չեն նախորդ համակարգի առանցքային սխեմաներն ու մեխանիզմները, որոնք հակառակ դեպքում արգելակելու են որևէ տնտեսական քաղաքականություն:
Դեսպանի խոսքում, սակայն, ուշագրավ է թերևս մի նրբերանգ: Դեռևս նախորդ կառավարության, նախորդ իշխանության գործունեության ընթացքում դեսպան Ռիչարդ Միլսն արել էր 8 միլիարդ դոլարի ներդրումային ներուժի մասին հայտնի հայտարարությունը՝ կապված վերականգնվող էներգետիկայի բնագավառի հետ: Այդ հայտարարությունը դարձավ մեծ աղմուկի պատճառ՝ ընկալվելով իբրև 8 միլիարդ դոլար ներդրման ԱՄՆ պատրաստակամություն-ուղերձ: Այդ հայտարարության «գերին» մի կողմից կառավարությունը, իշխանությունը դարձան, մյուս կողմից՝ նաև դեսպան Միլսը:
Բանն այն է, որ երբ նրան տրվեցին ավելի կոնկրետ հարցեր, նա հայտարարեց, որ 8 միլիարդ դոլարի ներուժը Հայաստանի կառավարության հաշվարկն է, իսկ դրա իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ լինի էներգետիկ ռեգիոնալ շուկայի ազատականացում: Այլ կերպ ասած՝ դեսպանը դիվանագիտորեն հանեց պատասխանատվությունը թե´ իր, թե´ միաժամանակ Հայաստանի կառավարության վրայից, տեղափոխելով ռեգիոնալ դաշտ:
Ըստ ամենայնի, դեսպան Միլսը, այսպես ասած, դաս է քաղել 8 միլիարդ դոլարի պատմությունից և այժմ, չնայած կառավարության, իշխանության փոփոխությանը, ձեռնպահ է մնում ներդրումների վերաբերյալ որևէ պատասխանատու հայտարարությունից: Սակայն դա, իհարկե, ավելի նախընտրելի է, քան հայտարարությունները, որոնց վերաբերյալ հետագայում չեն գտնվում համոզիչ ու վստահելի բացատրություններ՝ բացելով արդեն տեղեկատվաքաղաքական մանիպուլյացիաների դաշտ: Հայաստան-Արևմուտք հարաբերությունն այդ տեսանկյունից գտնվել է բավականին հաճախակի հարվածների դաշտում, և կա խնդիր այդ հարցը դուրս բերել այդ դաշտից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3211 դիտում
11:13 06-11-2018
Նոյեմբերի 6-ը Պատերազմի եւ զինված հակամարտության ժամանակ շրջակա միջավայրի շահագործումը կանխող միջազգային օրն է
6682 դիտում
16:42 20-05-2016
«Իսլամական պետություն»-ը սպանել է 25 հոգու՝ նրանց մտցնելով ազոտաթթվի մեջ մինչև քայքայումը
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
940 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1255 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»