211652_close_icon
views-count9413 դիտում article-date 22:42 20-07-2018

Անցած տարիներին տրամադրված և չօգտագործված 110 մլն եվրոն սպասում է «սառնարանում», և դրա օգտագործումը կախված է միայն ՀՀ-ից. Սվիտալսկի․ Tert.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հուշեց մեզ, որ մենք էլ վերանայենք մեր թվերը, մոբիլիզացնենք ինքներս մեզ՝ հասկանալու, թե ընդհանուր թվով ինչքան ենք մենք ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանին, և մենք էլ զարմացանք, երբ հասկացանք, որ շատ ավելին էր մեր տվածը, քան ինքներս էինք կարծում: Երևանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով [url=http://www.tert.am/am/news/2018/07/20/svitalski/2747594]Tert.am[/url]-ի հարցին, թե լսե՞լ է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքների մասին, արդյո՞ք այդ թեմայի շուրջ խոսվել է իր այստեղ այցի ժամանակ՝ այսպես պատասխանեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան: Հիշեցնենք, որ Բրյուսել այցից հետո օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հեղափոխությունից հետո Եվրամիությունից իրենք լսել են բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց, ըստ էության, քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա: «Այսինքն՝ Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ չորս ամիս առաջ, երեք ամիս առաջ: Կարծում ենք, որ կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունն էականորեն փոխել»,- ասել էր նա՝ նշելով, որ ակնկալվում էր, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո ֆինանսական աջակցությունն զգալիորեն կավելացներ: «Այսօր ես տեսա, որ մեկ միլիարդ է, տարբեր մեխանիզմներով այդքան աջակցություն ենք տրամադրել Հայաստանին: Շատ լավ է, որ մենք լսեցինք վարչապետի այդ ասածը, որովհետև մենք ինքներս հետ դարձանք մեր փաստաթղթերին և հասկացանք, թե իրականում ինչքան ենք տվել Հայաստանին»,- ասաց ԵՄ պաշտոնյան։ Կատարինա Մատերնովայի խոսքով՝ իրենց գործի բարդությունն էլ հենց այն է, որ պետք է անընդհատ բացատրական աշխատանքներ տանեն: Նա նշեց, որ հիմա էլ Հայաստանում է, որ կառավարության հետ քննարկի և բացատրի, թե ինչպես են իրենք աշխատում և ներկայացնի, թե Հայաստանին մինչ հեղափոխությունն ինչ ֆինանսավորում է տրամադրվել և ինչի համար աջակցություն չի տրամադրվել: «Կարծում եմ՝ տարբեր հայտարարությունների հիման վրա բացատրությունների տեղ կա ու պարզաբանելու ինչ-որ թյուրընկալումներ, որոնք միգուցե կան, որովհետև թվերը կարող են շփոթեցնող լինել, եթե նայվի աջակցության միայն մեկ մեխանիզմին, եթե ամբողջ պատկերը չուսումնասիրվի»,- ասաց նա՝ նշելով, որ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ երկրներում ևս անհրաժեշտություն լինում է։ Նրա խոսքով՝ եթե անհրաժեշտություն լինի ՀՀ-ին ֆինանսական աջակցությունն ավելացնելու՝ կավելացնեն, բայց դա «ավտոմատ» չի լինելու: «Դա լինում է այն բարեփոխումների համար, որոնք արվում ենք»,- ասաց նա: Ասուլիսին ներկա Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին էլ ուշադրություն հրավիրեց Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրոն անցած տարիներին չօգտագործելու հանգամանքի վրա: «Սա այն գումարն է, որը Հայաստանը պետք է ակտիվացնի. արդյո՞ք այդ գումարը պետք է ձեզ: Ես գտնում եմ, որ դրա մեծ մասն անհրաժեշտ է նաև դրամաշնորհների իրականացման համար, որոնց պայմանագրերը վերակնքվել են, բայց չեն իրագործվել: Որոշ պայմանագրերի իրագործումը չի էլ սկսվել: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է: Նախքան խոսելը նոր փող ստանալու մասին, որն իհարկե լինելու է, նաև պետք է հետադարձ հայացք գցել: 110 միլիոն եվրոն սպասում է, սպասում է «սառնարանում», և դրա օգտագործումը կախված է միայն Հայաստանից»,- ասաց նա: Մանրամսան՝ [url=http://www.tert.am/am/news/2018/07/20/svitalski/2747594]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր