4509 դիտում
23:20 20-07-2018
Քննադատության ալիք է բարձրացրել Վաշինգտոնում․ ամերիկացիները կարող են չհավատալ հաջորդ ընտրությունների արդյունքներին․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ այցելելու ԱՄՆ: Հրավերը քննադատության նոր ալիք բարձրացրեց Վաշինգտոնում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4491298.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Հելսինքյան գագաթաժողովին հաջորդեց Սպիտակ տան հայտարարությունը, որ ռուս-ամերիկյան հաջորդ գագաթաժողովը կկայանա Վաշինգտոնում: Դրա մասին հանրությունը տեղեկացավ Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսի թվիթերյան գրառումից:
Հիշեցնենք, որ հելսինքյան գագաթաժողովում նախագահ Թրամփի հնչեցրած հայտարարություններն ամերիկյան հետախուզական ծառայությունների վերաբերյալ քննադատության լայն ալիք բարձրացրեցին երկրում, որին ի պատասխան նախագահ Թրամփը ուղղումներ մտցրեց իր խոսքում:
Սակայն երկու կուսակցությունների օրենսդիրները կոշտ հայտարարություններով հանդես եկան նախագահի հասցեին:
«Երբ Ռուսաստանի նախագահին պատասխանատվության չենք հրավիրում սուտ հայտարարությունների համար, ուրեմն աջակցում ենք նրան»,- հայտարարեց հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը:
«Եթե որևէ գործողության չդիմենք, ամերիկյան ժողովուրդը կարող է չհավատալ հաջորդ ընտրությունների արդյունքներին»,- ասել է դեմոկրատ կոնգրեսական Ջերալդ Նադլերը:
Ռուսաստանից եկող վտանգի մասին, կապված այս նոյեմբերին նախատեսվող ընտրությունների հետ, խոսել է նաև գործող վարչակազմի ազգային անվտանգության քարտուղարը:
«Պետք է պատրաստ լինենք, որ նրանք նույն կերպ կգործեն»,- հայտարարել է Քիրսջեն Նիելսոնը:
Իսկ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին հայտարարեց, որ նախագահ Թրամփը կորցրել է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:
Դեմոկրատները հանդես եկան այս կապակցությամբ օրենսդրական մի շարք նախաձեռնություններով: Սակայն ԱՄՆ-ի Սենատում նրանց առաջադրած երկու խորհրդանշական օրինագծերը, որոնք աջակցություն էին հայտնում ամերիկյան հետախուզական ծառայություններին, տապալվեցին: Ամերիկացի սենատորները փոխարենը միաձայն ընդունեցին խորհրդանշական մի բանաձև ընդդեմ Ռուսաստանի հայտարարության՝ ամերիկացի դիվանագետներին հարցաքննելու մասին:
Ռուսաստանն իր հերթին ի դեմս նախագահ Պուտինի քննադատել է Միացյալ Նահանգներում նախագահ Թրամփին քննադատող շրջանակներին՝ ընդգծելով, որ դրանք մեծացնում են լարվածությունը Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև:
Նմանատիպ նյութեր
2443 դիտում
19:45 07-05-2019
Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումը բուռն քննադատությունների ալիք է բարձրացրել երկրում
1750 դիտում
09:37 11-09-2020
Ամերիկացիները սգում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 19-րդ տարելիցը․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1108 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
877 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
829 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ