102364 դիտում
20:46 21-07-2018
Արտակարգ դեպք Երևանում. 41-ամյա քաղաքացին դիմել է իրավապահներին՝ մեղադրելով ատամնաբույժին իր եղբոր մահվան մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 41-ամյա Արծրուն Վ.-ի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իրավապահներին հայտնել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ-ատամնաբույժ Անահիտ Հ.-ն իր եղբոր՝ Լևոն Վ.-ին հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ատամները բուժելու գործընթաց է սկսել։
Հուլիսի 15-ին Լևոն Վ.-ն մահացել է, և Արծրուն Վ.-ն եղբոր մահվան մեջ մեղադրում է ատամնաբույժին՝ հայտնելով, որ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր եղբայրը վարակվել է ՁԻԱՀ-ով, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահներն ունեն նաև կասկածներ, որ բժշկուհին կապ չունի Լևոն Վ.-ի մահվան հետ ու եղբայրը փորձում է թե իրավապահներին, թե բժիշկներին մոլորության մեջ գցել։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
80045 դիտում
16:49 27-08-2019
Արտակարգ դեպք Երևանում. 56-ամյա կինը 60-ամյա եղբոր մահվան մեջ մեղադրում է մի քանի բժշկական կենտրոնների բժիշկներին