Ջրհեղեղների պատճառով Վիետնամում զոհվել է 10 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարավ-Արևելյան Ասիայում վերջին օրերին մոլեգնող «Սոն-Տին» թայֆունը Վիետնամում հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների պատճառ է դարձել:
Երկրի հյուսիսային եւ կենտրոնական շրջաններում ջրհեղեղները խլել են 10 մարդու կյանք, ևս 12-ը համարվում են անհետ կորած:
Բազմաթիվ ջրհեղեղները հարյուրավոր տներ են փլուզել հյուսիսային մի շարք շրջաներում:
Բացի այդ, ջրհեղեղները մեծ վնաս են հասցրել բրնձի դաշտերին, իսկ երկրի հիմնական մայրուղիները գործնականում կաթվածահար են եղել և չեն գործում: