211652_close_icon
views-count83573 դիտում article-date 22:50 22-07-2018

Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Hyundai Elantra մակնիշի 014 QC 01 համարանիշի և Jeep մակնիշի 81 AP 111 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որից 4-ը՝ երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիքյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Jeep-ի վարորդը: Գ. Շամշյանի տեղեկություներով, Hyundai-ն հաշվառված է Հայաստանի քննչական կոմիտեի հաշվեկշռում և սպասարկում է նույն կոմիտեի վարչություններից մեկի պետին: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր