1268 դիտում
19:23 26-07-2018
Անցկացվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման աշխատանքների ցուցադրական պարապմունք
Սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման աշխատանքները կազմակերպելիս զինծառայողների գործնական ունակությունները կատարելագործելու և անձնակազմի պատասխանատվությունը բարձրացնելու համար գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հավաքակայանում զորամասերի հրամանատարների, հրամանատարների սպառազինության գծով տեղակալների, տեխնիկական մասի ծառայությունների պետերի, գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների, նրանց տեղակալների հետ անցկացվել է աշխատանքների կազմակերպման և իրականացման ցուցադրական պարապմունք:
Հավաքակայանում բացազատված ուսումնական կետերում ցուցադրվել են թրթուրավոր զինտեխնիկա, բանակին սպասարկող ավտոմոբիլային տեխնիկա, զենք, զինամթերք և այլն: Յուրաքանչյուր տեղամասում ուսուցանվողներին զորամասի ծառայությունների պետերը ներկայացրել են թեմաները՝ «Հավաքակայանի տարրերն ու շինությունները», «Հավաքակայանի հերթապահության, պահպանության հանձնման կարգը», «Տեխնիկայի կայանատեղի կահավորում, տեխնիկական անկյուն, հակահրդեհային վահանակ, տեխնիկայի օրինակելի արտաքին տեսք, ներքին կահավորում» և այլն:
Սպառազինությանն ու տեխնիկային առնչվող այսպիսի պարապմունքները կարևոր նախապայման են զորավարժությունների ժամանակ բարձր արդյունքներ գրանցելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3225 դիտում
17:43 09-05-2015
Ստեփանակերտում տեղի է ունեցել սպառազինության ու ռազմական տեխնիկայի ցուցադրում
Այս բաժնից
3241 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը