22253 դիտում
18:36 26-07-2018
Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է․ տեսաձայնագրությունը կցվելու է քրեական գործին
Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է և նա հեռացել է այնտեղից: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/941926.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում հայտնեցին ՀՔԾ-ից: Նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվել:
Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության էր կանչվել Մարտի 1-ի գործով:
Քոչարյանի գրասենյակը դիմել էր հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու համար: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ հարցաքննությունը տեսաձայնագրելու և կցվելու է քրեական գործին: Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ տեսաձայնագրությունը հրապարակվելու է:
Ինչպես արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/26/1101713/]հայտնել էինք[/url], այս պահին ՀՔԾ-ում է Յուրի Խաչատուրովը: Նրա մասնակցությամբ ևս քննչական գործողություններ են իրականացվում:
Նմանատիպ նյութեր
3434 դիտում
13:31 03-07-2020
ԱԺ-ն միջնորդել է ՍԴ-ին հետաձգել Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող դիմումի քննությունը
4243 դիտում
19:50 05-08-2015
Համացանցում է հայտնվել Կադաֆիի որդու խոշտանգումների տեսաձայնագրությունը. տեսանյութ
Այս բաժնից
835 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
763 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
967 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել