23819 դիտում
22:37 26-07-2018
Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ. Քոչարյանը խոսել է.erkir.am
Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը, որտեղ խոսել է իր հարցաքննության, 2008թ մարտի 1-ի գործի մասին: Նշենք, որ ժամեր առաջ նա եղել է Հատուկ Քննչական ծառայությունում, հարցաքննվել է: ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Քոչարյանը հարցաքննվել է, որպես մեղադրյալ, և որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնոդրություն է ներկայացրել:
Նրան այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
«Ես հատուկ եկել եմ ցուցմունք տալու համար, որպես վկա կարգավիճակում, սակայն երբ ինձ հայտարարեցին, որ իմ կարգավիճակը մեղադրյալի կարգավիճակ է, ես հրաժարվեցի ցուցմունք տալ»,-ասաց նա: Քոչարյանը վստահ է` իր նկատմամբ ներկայացրած մեղադրանքը հորինված է եւ շինծու, իրեն քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացնելու փորձ:
«Ես կարող եմ հայտնվել բանտում: Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ: Ո՞ւր պետք է փախչեմ»,- ասաց նա:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/26/1101740/]տեղեկացրել էինք[/url], որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել (ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով) այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
https://www.yerkir.am/news/view/154444.html
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1726 դիտում
11:38 11-10-2024
Ես եկել եմ դատարան որպես բարի կամքի դրսևորում, կնստեմ ուրիշ տեղ, քանի որ մեղադրյալ չեմ. Ռոբերտ Քոչարյան
1279 դիտում
14:06 06-11-2023
Ինձ էլի առաջնագիծ են ուղարկում, էլի կգնամ, բայց գոնե թոշակները տան. Արցախցի պահեստազորի փոխգնդապետ. News.am
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից