12851 դիտում
13:38 17-09-2018
12 մրցակից ենք, ունեմ 11 օպոնենտ, մեծ հաճույքով կգնամ բանավեճի, բայց բոլոր 11 օպոնենտների հետ․ Հ․ Մարությանը պատասխանեց Ն․ Զոհրաբյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. tert.am
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը գոհ է քարոզարշավի ընթացքից։ Նա այսօր Ավան վարչական շրջանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե նկատում է, որ քաղաքացիներն իսկապես հետաքրքրված են ընտրություններով, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2018/09/17/marutyan/2793417]tert.am[/url]-ը։
«Մեծ հույսեր կան, մարդիկ սպասում են, որ լինելու են փոփոխություններ, և սա ավելի է պարտավորեցնում։ Եթե մարդիկ իրենց քվեն տան մեր ուժին, ապա սա ավելի է պարտավորեցնում, որ ամեն օր, ամեն ժամ աշխատենք ու լուծենք այն բոլոր խնդիրները, որոնք մեր քաղաքը կդարձնեն մեր երազանքների քաղաքը»,- ասաց նա։
Մարությանը, անդրադառնալով ԲՀԿ-ի՝ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զորհրաբյանի երեկվա հայտարարություններին և բանավեճի հրավիրման տոնին, նշեց, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ ելույթ է ունենում և քարոզարշավին հանդես է գալիս իր ոճով։
«Ինչ վերաբերում է բանավեճին, ասեմ, որ ես առաջին օրվանից հայտարարում եմ, որ պատրաստ եմ բանավիճել, սակայն չեմ տալու նախապատվություն ինչ-որ մի ուժի։ 12 մրցակից ենք, ուստի ես ունեմ 11 օպոնենտ, մեծ հաճույքով կգնամ բանավեճի, բայց բոլոր 11 օպեոնենտների հետ։ Կոչ եմ անում բոլորին, որ մենք 12 թեկնածուներով հավաքվենք, զրուցենք, բանավիճենք, որովհետև ինձ համար բոլորը հավասար են»,- ընդգծեց Հայկ Մարությանը՝ շեշտելով, որ քարոզարշավի մասնակից ուժերից որևէ մեկի հետ առանձին չի բանավեճի։
Վերջինս նաև ապատեղեկատվություն որակեց այն հայտարարությունները, թե իրենց ցուցակում ընդգրկված են մարդիկ, որոնք կապ ունեն ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների հետ։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/09/17/marutyan/2793417]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
23819 դիտում
22:37 26-07-2018
Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ. Քոչարյանը խոսել է.erkir.am
1279 դիտում
14:06 06-11-2023
Ինձ էլի առաջնագիծ են ուղարկում, էլի կգնամ, բայց գոնե թոշակները տան. Արցախցի պահեստազորի փոխգնդապետ. News.am
4675 դիտում
21:50 25-01-2020
Գագիկ Համբարյան. Կոռումպացված ռեժիմից ում հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը
Այս բաժնից
877 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
631 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
700 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան