3433 դիտում
19:17 27-07-2018
Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա
Ուրբաթ օրը Յոհաննեսբուրգում կայացած ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Մոսկվա, հայտնում է [url=https://www.dw.com/ru/путин-пригласил-трампа-в-москву/a-44854611]Deutsche Welle[/url] գործակալությունը: Պուտինն ասել է նաև, որ ինքն ու Թրամփը պատրաստ են հետագա հանդիպումների անցկացմանը, սակայն դրա համար հարմար պայմաններ պետք է լինեն:
Հարավային Աֆրիկայում լրագրողների հետ զրույցում Կրեմլի ղեկավարը կարծիք է հայտնել, թե Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հեռախոսազանգերը բավարար չեն՝ երկու կողմերը պետք է հանդիպեն, որպեսզի քննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իրանի հետ միջուկային գործարքը, գլոբալ հակամարտությունները:
Պուտինն ու Թրամփը հանդիպել էին հուլիսի 16-ին Հելսինկիում: Թրամփն այդ հանդիպումից հետո արած հայտարարությունների համար կոշտ քննադատության է ենթարկվել Միացյալ Նահանգներում:
Նմանատիպ նյութեր
13588 դիտում
20:43 21-02-2022
Պուտինը Փաշինյանին գարնանն է հրավիրել Մոսկվա, Փաշինյանն էլ Պուտինին է Երեւան հրավիրել. ՀՀ վարչապետի աշխատակազմ
2305 դիտում
20:24 01-09-2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լուկաշենկոյին հրավիրել է Մոսկվա
5458 դիտում
20:07 21-02-2022
Պուտինը Փաշինյանին պաշտոնական այցով Մոսկվա է հրավիրել
Այս բաժնից
736 դիտում
18:00 19-10-2024
ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին
1060 դիտում
17:55 19-10-2024
Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
736 դիտում
17:40 19-10-2024
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին