Ահեդ Թամիմին ազատ է արձակվել 8 ամիս կալանքից հետո, նրան դիմավորել են որպես հերոսուհու
Պաղեստինցի երիտասարդ ակտիվիստ Ահեդ Թամիմին, որը հարվածել էր Իսրայելի զինվորին, ազատ է արձակվել: Գրեթե 8 ամիս ազատազրկումից հետո նա վերադարձել է Արևմտյան ափին գտնվող իր գյուղը: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/07/29/israel-palestine-tamimi]euronews[/url]-ը։
Հայրենի գյուղում 17-ամյա Թամիմիին դիմավորել են որպես հերոսուհու: Պաղեստինյան դրոշներով և պաստառներով մարդկանց բազմությունը ողջունել է աղջկան և նրա մորը, որը նույնպես ազատ է արձակվել կիրակի օրը:
Ահեդ Թամիմին դարձել էր պաղեստինյան բողոքի շարժման խորհրդանիշներից մեկը: Անցյալ տարվա դեկտեմբերին ամբողջ աշխարհը ցնցել էր տեսանյութը,որտեղ 17-ամյա աղջիկը աղջիկը հարվածում է իսրայելցի զինվորին: Այդ արարքի համար նա ձերբակալվել էր և 8 ամիս անցկացնելով բանտում, այսօր ազատ է արձակվել։