3275 դիտում
08:52 01-08-2018
Քաղաքական դաշտում ոչ բոլորն են ուրախ արտահերթ ընտրությունների հեռանկարով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարծես թե որոշված է՝ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվելու են հաջորդ տարվա գարնանը՝ ապրիլ-մայիս ամիսներին:
Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, քաղաքական դաշտում ոչ բոլորն են ուրախ արտահերթ ընտրությունների հեռանկարով. ՀՀԿ-ն, որ ԱԺ-ում դեռ ամենամեծ խմբակցությունն է և շարունակում է զբաղեցնել ԱԺ նախագահի, ԱԺ երկու փոխնախագահների պաշտոնները, քաջ գիտակցում է՝ արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ-ում հայտնվելու շանս չունեն:
Ուստի ռևանշի հեռահարի ձգտումով փորձելու են ամեն կերպ հետաձգել այդ ընտրությունների անցկացումը: Միաժամանակ, արտահերթ ընտրությունները նաև ԲՀԿ-ի սրտով չեն, քանի որ իրենք ևս վտանգ են կանխազգում՝ կա´մ ԱԺ անցողիկ շեմը կհաղթահարեն դժվարությամբ՝ չունենալով լայն ներկայացվածություն, կա´մ մինչ այդ իրադարձությունները կարող են այնպես զարգանալ, որ այս կուսակցությունը միգուցե դուրս մղվի քաղաքական թատերաբեմից, երբ միգուցե ընդհանրապես հնարավորություն չունենան մասնակցելու ընտրություններին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3331 դիտում
10:36 25-07-2020
Փորձ է արվում Գոգյանին լռեցնել հենց կառույցի լուծարման հեռանկարով. «Ժողովուրդ»
1477 դիտում
13:27 05-06-2014
Աշակերտները հետաքրքրված են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սովորելու հեռանկարով
Այս բաժնից
973 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»