3846 դիտում
10:43 03-08-2018
Չարիք, դժոխք և սատանա չկա․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եթե փախչելու լինենք քեզանից, կհետևես մեզ.
Կզորացնես, եթե թուլանանք.
Եթե խոտորվենք, կհանես դարձյալ հարթ ճանապարհի.
Եթե ամաչենք, կքաջալերես.
Կբուժես, եթե ախտացած լինենք մարմնով ու հոգով.
Կմաքրես, եթե մեղքով գարշանանք.
Թե ստենք, կուղղես ճշմարտությամբ քո.
Եթե կործանված՝ խորասույզ լինենք
Անդունդներն անտակ, երկինք ցույց կտաս,
Եթե չուզենանք մեր կամքից դառնալ, ինքդ կդարձնես.
Եթե մեղանչենք, դառնորեն կողբաս.
Կժպտաս, եթե մենք արդարանանք.
Կսգաս, եթե օտարանանք քեզ.
Տոն կկատարես, եթե մերձենանք.
Թե տանք, կընդունես, եթե հապաղենք, կհամբերես լուռ.
Եթե ուրանանք, կառատացնես շնորհները քո.
Կտրտմես, եթե լքված թուլանանք.
Կցնծաս, եթե արիանանք մենք։
Ամեն օր համացանցում կարդում եմ՝ «այս մարդը չարիք է», «պայքարենք չարիքի դեմ», «սատանայի բաժին դառնաս», «թող դժոխքում քեզ վառեն»: Նրանք, ովքեր անկեղծորեն նման բաներ են գրում կամ ասում, իհարկե, փչացնում են իրենց «կարման», բայց խնդիրը միայն դա չէ: Խնդիրն ավելի խորն է: Երևի քչերն ինձ հետ համաձայն կլինեն, բայց ինձ թվում է, որ ոչ մի դժոխք, ոչ մի չարիք և ոչ մի սատանա էլ չկա: Կան մարդիկ, այսինքն՝ մենք բոլորս, և մենք անընդհատ մոլորվում ենք, շեղվում ենք Աստծո ճանապարհներից, փնտրում ենք, գտնում ենք և նորից կորցնում ենք այդ ճանապարհը: Բայց այդ մեր դեգերումները տեղի են ունենում ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը վատ բաներ է շշնջում մեր ականջին: Պատճառները բացառապես մեր մեջ են՝ մեր մոլորությունները, մեր պատրանքները, մեր թուլությունը, մեր անհավատությունը, սեփական ուժերի վրա մեր անվստահությունը, ինչպես նաև այն, որ մենք չենք կարող ներել մեզ մեր սեփական սխալները: Այդ ամենին մենք տվել ենք ամպագոռգոռ անուններ՝ «չարիք», «դժոխք», «սատանա»:
Սակայն մարդկության մեջ ի հայտ էին գալիս ընտրյալ մարդիկ, որոնք մեզ հուշում էին, որ դա այդպես չէ: Ավելի ճիշտ, մեզանից` հասարակ մահկանացուներիցս, ավելի նրբազգաց ու խորաթափանց լինելով, այդ ընտրյալները փորձում էին փոխանցել այն, ինչ Աստված է մեզ բոլորիս հուշում: Մեր ընտրյալներից մեկը՝ Գրիգոր Նարեկացին, նաև հանճարեղ բանաստեղծ էր»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
10:10 01-05-2015
«Պուտինը չարիք է», «ԱՄՆ-ը չարիք է» արտահայտությունները, իհարկե, մեկնաբանություններ են. Առավոտ
1219 դիտում
15:40 16-04-2020
Հիմա «չկա չարիք առանց բարիքի՞», թե՞ «ունքը սարքելու տեղը աչքն էլ հանում ենք». Փաշինյանի հարցը
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են