10426 դիտում
18:23 03-08-2018
Համալսարանի մարդիկ փոխեցին նրան․ Բեն Լադենի մայրը պատմել Է, թե ինչպես է իր որդին արմատական դարձել
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ Ուսամա բեն Լադենի մայրը՝ Ալյա Ղանեմը, հավաստիացնում է, որ իր որդին արմատական գաղափարների ազդեցության տակ է հայտնվել Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի համալսարանում: Այդ մասին նա հայտարարել է [url=https://www.theguardian.com/world/2018/aug/03/osama-bin-laden-mother-speaks-out-family-interview]The Guardian[/url] թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է օգոստոսի 3-ին։
«Համալսարանի մարդիկ փոխեցին նրան: Նա ուրիշ մարդ դարձավ»,- արձանագրել է նախկին «թիվ մեկ ահաբեկչի» մայրը: «Նա շատ լավ երեխա էր, քանի դեռ չէր հանդիպել ինչ-ինչ մարդկանց, որոնք զգալի չափով լվացին նրա ուղեղը, երբ նա 20 տարեկանից փոքր-ինչ ավելի էր,- շարունակել է Ալյա Ղանեմը:- Կարելի է դա աղանդ անվանել, նրանք դրա համար փող էին ստանում: Ես նրան միշտ ասում էի, որ նրանցից հեռու մնա»:
Հրատարակությունը նշել է, որ նրանցից մեկը, ում հետ բեն Լադենը ծանոթացել է համալսարանում, «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման անդամ Աբդուլա Ազամն էր, որը հետագայում արտաքսվեց Սաուդյան Արաբիայից և դարձավ Ուսամայի հոգևոր դաստիարակը:
Ուսամա բեն Լադենը սպանվեց 2011 թվականի մայիսի 2-ին պակիստանյան Աբոտաբադ քաղաքի իր տանը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերի գործողության արդյունքում: Նրա մարմինը նետվել է Արաբական ծովը: ԱՄՆ-ի իշխանությունները բեն Լադենին համարում են 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի և Վաշինգտոնի վրա կատարված ահաբեկչական հարձակման գլխավոր կազմակերպիչը։
Նմանատիպ նյութեր
1387 դիտում
11:52 20-06-2015
Ուսամա բեն Լադենի որդին դիմել էր ԱՄՆ-ի իշխանություններին՝ հոր մահվան վկայականը տրամադրելու հայցով
3884 դիտում
10:56 15-08-2015
Բեն Լադենի որդին Լոնդոնի և Վաշինգտոնի վրա հարձակվելու կոչ է անում
4285 դիտում
16:45 10-07-2016
Ուսամա բեն Լադենի որդին սպառնացել է վրեժխնդիր լինել հոր մահվան համար
Այս բաժնից
853 դիտում
19:17 19-10-2024
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով
853 դիտում
18:00 19-10-2024
ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին