5288 դիտում
11:34 05-08-2018
Մոսկվայում ֆլեշմոբ է անցկացվել ի աջակցություն քաղբանտարկյալ Օլեգ Սենցովի, ով 83 օր հացադուլի մեջ է
Մոսկվայում, շաբաթ օրը, օգոստոսի 4-ին, տեղի է ունեցել ֆլեշմոբ` ի աջակցություն քաղբանտարկյալ Օլեգ Սենցովի: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, միջոցառումը տեղի է ունեցել Գրիբոյեդովի հուշարձանի մոտ, Չիստոպրուդնի պուրակում: Յուրաքանչյուր անցորդ կարող էր ծաղիկներ թողնել հուշարձանին: Միևնույն ժամանակ, ոմանք ծաղկեփնջերը թողել են շշերի մեջ, որոնց վրա գրված էր՝ «Օլեգ, ապրի՛ր»:Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/29412644.html]«Ազատությունը»[/url]։
Ակցիան անցել է առանց ձերբակալությունների, տեղեկացնում է «Նովայա գազետա»-ն։ Միևնույն ժամանակ, պուրակի այլ մասերում անկացվել են այլ ցույցեր ի աջակցության Սենցովի:
Ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովը ձերբակալվել է 2014թ.-ի մայիսին բռնակցված Ղրիմում ռուսական ՖՍԲ-ի սպաների կողմից, ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով: 2015 թ. օգոստոսին նա ՌԴ դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել 20 տարվա ազատազրկման։ Սենցովն իրեն մեղավոր չի ճանաչել, դատավարությունը համարելով քաղաքականապես մոտիվացված:
Բանտ տեղափոխվելուց հետո Սենցովը անորոշ ժամկետով հացադուլ է հայտարարել, պահանջելով Կրեմլիից ազատ արձակել ուկրաինացի բոլոր քաղբանտարկյալներին: Սենցովի հացադուլը տևում է արդեն 83 օր:
Նմանատիպ նյութեր
10351 դիտում
23:15 10-08-2018
Մակրոն կոչ է արել Պուտինին մարդասիրական լուծում գտնել բանտարկյալ Օլեգ Սենցովի համար
3396 դիտում
11:56 12-08-2018
Սենցովը գաղութը չի լքել․ դաշնային ծառայությունը հերքում է Սենցովի ազատ արձակման մասին լուրը
2980 դիտում
17:44 18-08-2018
Գերմանիայի Կանաչները կոչ են անում Մերկելին բարձրացնելու Սենցովի ազատման հարցը
Այս բաժնից
424 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1033 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
706 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել