2983 դիտում
17:44 18-08-2018
Գերմանիայի Կանաչները կոչ են անում Մերկելին բարձրացնելու Սենցովի ազատման հարցը
«Միություն 90» կուսակցության (կանաչներ) Բունդեսթագի խմբակցության նախագահ Կատրին Գյորինգ-Էկարդտը կոչ է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրանցել ՌԴ-ում ազատազրկված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին ազատ արձակելու հարցը։ «Սենցովի օրինակը վկայում է, թե Պուտինի կառավարման օրոք ինչ վատ են մարդու իրավունքների պաշտպանության գործերը»,- ասել է Գյորինգ-Էկարդտը AFP-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր։ Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B7%D0%B5%D0%BB%D0%B5%D0%BD%D1%8B%D0%B5-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B7%D0%B2%D0%B0%D0%BB%D0%B8-%D0%BC%D0%B5%D1%80%D0%BA%D0%B5%D0%BB%D1%8C-%D0%BF%D0%BE%D1%82%D1%80%D0%B5%D0%B1%D0%BE%D0%B2%D0%B0%D1%82%D1%8C-%D0%BE%D1%81%D0%B2%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B6%D0%B4%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F-%D1%81%D0%B5%D0%BD%D1%86%D0%BE%D0%B2%D0%B0/a-45126997]Deutsche Welle[/url]:
«Չնայած Պուտինի հետ երկխոսության անհրաժեշտությանը, գերմանական կառավարությունը չպետք է անտեսի ազգային արժեքները»,- ասել է խորհրդարանական խմբակցության ղեկավարը։
«Մերկելը պետք է նշի, որ Սենցովին որպես քաղաքական պատանդ պահելն անընդունելի է։ Եվ եթե նա շուտով ազատ չարձակվի, ապա դա կհանգեցնի Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունների կտրուկ վատթարացմանը»,- հայտարարել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
[img]http://st0.shamshyan.com/editor/0975641001534594797800665.jpg[/img]
Նշենք, որ այսօր Անգելա Մերկելը Բեռլինում Մեզեբերգ ամրոցում ընդունելու է Վլադիմիր Պուտինին։ Բանակցությունների թեման «Հյուսիսային հոսք-2» նախագիծն է։
Հիշեցնենք նաև, որ այսօր Օլեգ Սենցովի հացադուլի 97-րդ օրն է։ Նա հացադուլ է անում Ռուսաստանի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։
Նմանատիպ նյութեր
2890 դիտում
18:23 06-08-2018
Կանաչները Նոր Զելանդիայի խորհրդարանին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
10354 դիտում
23:15 10-08-2018
Մակրոն կոչ է արել Պուտինին մարդասիրական լուծում գտնել բանտարկյալ Օլեգ Սենցովի համար
1339 դիտում
13:59 16-02-2024
Ինձ Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել, ասել են՝ որոշվել է քո ազատման հարցը․ Վահան Քերոբյան
Այս բաժնից
445 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
466 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN