211652_close_icon
views-count6344 դիտում article-date 14:50 05-08-2018

Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Հայաստանում օգոստոսի 5-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 6-10-ը հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկացնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ օգոստոսի 5-ի երեկոյան ժամերին սպասվում է, 6-10-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Նմանատիպ նյութեր